ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 2

Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 2
10.07.2025 | 11:16

Սկիզբը՝ այստեղ

Վերնագրով արտահայտված մտքի վառ ապացույցներից մեկն էլ Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլ հայադավի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում ս. թ. հուլիսի 7- ի առավոտյան կատարած հետևյալ գրառումն է.

«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները»:

Իրավակական գիտելիքների առումով թերուս կամ տվյալ դեպքում այդպիսին ձևացող, վեհափառին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսներին իր գրառման մեջ ավազանի անունով նշելու անզարմանալի լկտիությունն ունեցող սրիկային ի գիտություն՝ քրեական հետապնդման հարուցումը և կալանավորումը միմյանցից խիստ տարբեր իրավական հասկացություններ են:

Եթե Ամենայն հայոց կաթողիկոսը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, ինչպես վերը մեջբերված գրառման մեջ է նշված, «կալանավորումը» (այսինքն՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելը), ապօրինի է համարել, դա դեռ բնավ չի նշանակում ապօրինի համարել նրանց նկատմամբ խիստ կասկածելի, առերևույթ պատվիրված քրեական հետապնդումը, քանի որ նրանցից յուրաքանչյուրի պարագայում քրեական հետապնդումը բխում է այնպիսի հանրային քրեական վարույթից, որը թողնում է շինծու լինելու տպավորություն (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանիև նույն վարույթով այժմ կալանքի տակ գտնվող անձանց մասով տես այստեղ՝ https://livenews.am/2025/361508/07/23/35/):

Այս պահին դեռ ծանոթ չեմ անհրաժեշտ տեղեկություններին, որպեսզի վիճարկեմ կամ չվիճարկեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի հիմնավորվածությունը, օրինականությունը, բայց Միքայել սրբազանի կալանավորումը ես նույնպես համարում եմ անհրաժեշտությունից չբխող և անօրինական:

Իշխանության ուզուրպատոր Նիկոլ հայադավը, որը ժամանակին լրագրող է աշխատել, իսկ հետո եղել գլխավոր խմբագիրը «Հայկական ժամանակ» (կարդալ՝ «Թուրքական ժամանակ») թերթի, այսպիսով անտեսել է Հայաստանի Սահմանադրության համապատասխան հոդվածները, որոնք յուրաքանչյուր քաղաքացու, նրանց թվում նաև՝ Ամենայն հայոց կաթողիկոսին իրավունք են տալիս իրենց կործիքն ազատորեն արտահայտելու և գնահատողական դատողություններ կատարելու:

Ինչո՞ւ է Նիկոլ հայադավը կաթողիկոսի կողմից հիշյալ արքեպիսկոպոսների կալանավորումն ապօրինի համարելուց բխեցրել այն սխալ ու կեղծ հետևությունը, թե վեհափառը դրանով «կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները»: Կարծում եմ, տվյալ հարցի պատասխանն ինքնին արդեն պարզ է՝ որպեսզի իր գրպանում գտնվող «իրավապահ» համակարգի քաղպոռնիկներին և ոստիկանի և «ԱԱԾ» կոչվածի ծառայողի համազգեստ կրող ենիչերիներին Մայր աթոռը գրոհելու, այնտեղ ներխուժելու հանձնարարություն կամ կարգադրություն տա, դրա համար կեղծ իրավական հիմք ապահովի: Նիկոլ հայադավի այս նպատակն արտացոլված է նրա վերը մեջբերված գրառման 2- րդ պարբերությունում.

«Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։

Միքայել Սրբազանի պաշտպանների թիմի հայտարարությունը նույնպես հաստատում է, որ Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Միքայել Սրբազանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի հետևում ու միջամտում է նախաքննությանը: Ահավասիկ նշված հայտարարությունը.

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել, նշելով նաև հետևյալը.

«Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»:

«Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ